շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում բախվել են «Tesla» մակնիշի ավտոմեքենան և «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան․ վերջինս կողաշրջվել է, կան տուժածներ

Երևանում բախվել են «Tesla» մակնիշի ավտոմեքենան և «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան․ վերջինս կողաշրջվել է, կան տուժածներ

Փետրվարի 17-ին, ժամը 23։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 9 հասեցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելփակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Tesla» մակնիշի (վարորդ՝ Ն. Ղ., ծնված 1998 թ․) ավտոմեքենան և «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1960 թ․)․ վերջինս կողաշրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության բժշկին հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, իսկ վարորդին՝ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել շտապօգնության ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

  • Կիսվել: