չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևանում բախվել են Opel-ն ու Yamaha մոտոցիկլը. մոտոցիկլը կողաշրջվել է, կա վիրավոր

Երևանում բախվել են Opel-ն ու Yamaha մոտոցիկլը. մոտոցիկլը կողաշրջվել է, կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 9-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 17:50-ի սահմաններում Հին Սիլիկյան թաղամասի խճուղում՝ ժողովրդին հայտնի խոպանի հողերի տարածքում, բախվել են Yamaha մակնիշի AC 428 համարանիշի և Opel մակնիշի 36 ՏN 451 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Հարություն Գասպարյանն ու Վաչագան Սարգսյանը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ, Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը:

  • Կիսվել: