շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
Երևանում բախվել են Mercedes-ը, Mitsubishi-ն, 2 Opel-ները. Mercedes-ը գլխիվայր շրջվել է

Երևանում բախվել են Mercedes-ը, Mitsubishi-ն, 2 Opel-ները. Mercedes-ը գլխիվայր շրջվել է

Երեկ՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40–ի սահմաններում ժողովրդին հայտնի՝ «Բանվորի արձանից» դեպի «Տեցի կռուգ» տանող ճանապարահին բախվել են Վիգեն Մարգարյանի վարած Mercedes մակնիշի, Ստեփան Կոխլիկյանի վարած Mitsubishi մակնիշի, Վրեժ Գալստյանի վարած Opel մակնիշի և Էդգար Ենգիբարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկութունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes-ը գլխիվայր շրջվել է: Օպերատիվորեն ժամաել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Էրիկ Հայրապետյանն ու Հովիկ Քոչարյանը: Ժամանել են նաև ապոհավագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: