չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևանում բախվել են Mercedes, Toyota և Opel ավտոմեքենաները. կա 8 վիրավոր

Երևանում բախվել են Mercedes, Toyota և Opel ավտոմեքենաները. կա 8 վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Թևոսյան փողոցի  թիվ 1/11 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 42-ամյա Արթուր Գեղամյանի վարած  Opel մակնիշի, 42-ամյա Արսեն Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Հովիկ Խանդանյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Լիաննա Խանդանյանը, 44-ամյա Սիլվա Ավետիսյանը, 38-ամյա Արմինե Պողոսյանը,  30-ամյա Սոնա Մուրադյանը, Mercedes-ի վարորդ Ա. Ավետիսյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 41-ամյա Նարինե Ավետիսյանը, 41-ամյա Լուսինե Թադևոսյանը, 42-ամյա Եղիա Մեսրոպյանը, մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել՝ մի մասը՝ Աբովյան, մի մասը՝ թիվ  1 համալսարանական հիվանդանոցներ:  

Օպերատիվորեն  դեպքի վար են ժամանել Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները: Օպերատիվորեն  ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Օպերատիվ են գործել Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը,  տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

  • Կիսվել: