կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երևանում բախվել են Mercedes, Toyota և Газ 3110 մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ

Երևանում բախվել են Mercedes, Toyota և Газ 3110 մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Շեն» խանութի հարևանությամբ, բախվել են Mercedes, Toyota և Газ 3110 մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: