կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինս բռնկվել է, կա վիրավոր

Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինս բռնկվել է, կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Հալաբյան փողոցում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում, իսկ ավտոմեքենայում էլ հրդեհ է բռնկվել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Հրշեջները քաղաքացիների օգնությանբ մարել են Opel-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ պիտանի: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորույթամբ:

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

  • Կիսվել: