շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 17:00-ի սահմաններում, Ջանիբեկյան-Շիրազ փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլալ Ավետիսյանի գլխավորությամբ:   Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Նուշիկ Վարդանյանը, պարեկներ Դավիթ Եսայանն ու Դավիթ Հովհաննիսյանը:  

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:   Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի,  ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: