ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում բախվել են Mercedes ML-ը և Mercedes C-ն. կա վիրավոր. Mercedes ML-ը հայտնվել է շինհրապարակում

Երևանում բախվել են Mercedes ML-ը և Mercedes C-ն. կա վիրավոր. Mercedes ML-ը հայտնվել է շինհրապարակում

Օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում, բախվել են  Գևորգ Ա. վարած Mercedes C մակնիշի և Տաթևիկ Մ.-ի վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Ա.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: