հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում բախվել են Mercedes ML-ն ու Mercedes C-ն. կա վիրավոր

Երևանում բախվել են Mercedes ML-ն ու Mercedes C-ն. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում, բախվել են  Գևորգ Ա. վարած Mercedes C մակնիշի և Տաթևիկ Մ.-ի վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Ա.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Վլադմիրի Մկրտչյանը և Գրետա Նոբելյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է  վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: