երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում բախվել են մեքենաներ, կա 4 վիրավոր, 2-ը՝ երեխա

Երևանում բախվել են մեքենաներ, կա 4 վիրավոր, 2-ը՝ երեխա

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:20-ի սահմաններում Սայաթ Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Lexus և BMW մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Akura և Nissan Altima մակնիշի ավտոմեքենաներին:

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

  • Կիսվել: