ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում բախվել են Mazda-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Երևանում բախվել են Mazda-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Այսօր, սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում թիվ 23 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Նարեկ Դալլաքյանի վարած Opel մակնիշի և 32-ամյա Սերգեյ Համբարձումյանի Mazda մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա», իսկ Ն. Դալլաքյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:

  • Կիսվել: