ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին

Երևանում բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ռուբինյանց և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արմեն Հակոբյանի վարած Hyundai Sonata մակնիշի 91 PՏ 009 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 31-ամյա Լևոն Հովհաննիսյանի վարած Kia Forte մակնիշի 12 XՏ 212 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Hyundai-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով պատին։

Վթարի Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Բենիկ Արզումանյանն ու Հովհաննես Երանոսյանը։

Փաստի առթիվ Հ. Երանոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։ 

  • Կիսվել: