երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Երևանում բախվել են Honda-ն ու Opel-ը, վերջինը հայտնվել է մայթին․ կա վիրավոր․ Honda-ի վարորդը, ով եղել է ամենաբարձ աստիճանի խմած, դեպքի վայրում «դեբոշ» է սարքել

Երևանում բախվել են Honda-ն ու Opel-ը, վերջինը հայտնվել է մայթին․ կա վիրավոր․ Honda-ի վարորդը, ով եղել է ամենաբարձ աստիճանի խմած, դեպքի վայրում «դեբոշ» է սարքել

Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակում՝ Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ բախվել են Honda և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Հակոբյանն ու Արմեն Մուրադյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին, իսկ տեղում Honda-ի վարորդը մի իսկական «դեբոշ» է սարքել՝ չենթարկվելով պարեկներին օրինական պահանջին, իսկ պարեկները ասում էին, որ պետք է սթափության փորձաքննություն հանձնի, սակայն նա հրաժարվել է, ինչից հետո պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձ աստիճանի։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: