ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Երևանում բախվել են BMW-ն ու Mercedes-ը, Mercedes-ն էլ վրաերթի է ենթարկել մորն ու աղջկան և տապալել «սվետաֆորը»

Երևանում բախվել են BMW-ն ու Mercedes-ը, Mercedes-ն էլ վրաերթի է ենթարկել մորն ու աղջկան և տապալել «սվետաֆորը»

Երեկ՝ ապրիլի 2-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Տիգրան Հովսեփյանի վարած BMW X5 մակնիշի և 27-ամյա Մարտին Տեր-Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոեմքենաները։

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ը սահելով՝ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 41-ամյա Վարդուհի Վիրաբյանին և 8-ամյա Ելենա Սարգսյանին։

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Վ. Վիրաբյանը՝ Էրեբունի բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլ Mercedes-ը բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակրին, տապալել այն և հայտնվել մայթին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: