Մենք ուզում ենք անբիծ կաթողիկոս՝ Աստծո կամքով, թե դա երբ կլինի, Աստված գիտի. Անդրանիկ Քոչարյան
Իմ պատասխանի մեջ շատ բաներ ես կարող է տողատակով ասեմ, դուք պետք է հասկանաք. Եկեղեցին միշտ կարևոր դերակատարում է ունեցել մեր ժողովրդի պատմության մեջ, բայց հարցեր կան, որ եկեղեցին պիտի պատասխանի ինքը, պիտի լուծումներ գտնի։ Այս մասին այսօր՝ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Երբ հոգևորականը Կիրանցում քաղաքական խնդիր էր դնում և գալիս էր Երևան և հիմա խնդիրը չլուծելով, ինքը Կիրանցից հեռացել է, բայց եկեղեցին ինքը դարձավ թիրախ։ Որովհետև պարզ չեղավ եկեղեցին ինչի համար է պատասխանատու։
Եկեղեցին, ինքը այդ կուսակրոնության հարցը պիտի վաղուց լուծած լիներ։ Վերջին հաշվով լուսավորիչը ինքը ընտանիք է ունեցել»,–ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ հիմա վարչապետ Փաշինյանը այս հարցի մասին հիշեց և դարձրեց օրակարգային,, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ դուք առիթ կունենաք Հանրապետության վարչապետին այդ հարցը տալու, բայց ես լավ բան եմ տեսնում այս ամենի մեջ, այս քննարկումները բացի այն, որ քաղաքական ինչ-որ նրբերանգներ են ստանում, սա մեզ բոլորիս մաքրում է։ Մենք պատվիրաններին պետք է ավելի լուրջ վերաբերվենք, մեր պարտականություններին, մեր հավատին, ինքներս մեզ, մեր ընտանիքներին ավելի լուրջ վերաբերվենք, հատկապես չշնանալու հարցում։
Մենք ուզում ենք անբիծ կաթողիկոս Աստծո կամքով, թե դա երբ կլինի, Աստված գիտի»։
Անդրանիկ Քոչարյանը առանց անուններ տալու մի պատմություն պատմեց, որ ժամանակին Լեւոն Տեր–Պետրոսյանը կատակով երկու քաղաքական գործիչների մասին ասել էր. «Եթե նրանք երեխա չունենային, իդեալական վեհափառի թեկնածու կլինեին»։