շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկներին․ Գրիգորյան

Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկներին․ Գրիգորյան

Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկներին։ 

Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Վերջինս ընդգծել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը նախկինում եղել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում, սակայն այնուհետև դուրս է եկել։ 

«Կոմունիկացիաների հարցի շուրջ Ադրբեջանի հետ առանձին քննարկումներ ենք ունենում։ Պաշտոնական արձագանք դեռևս չենք ստացել»,-նշել է Գրիգորյանը։ 

Ամիսներ առաջ հայկական կողմը հայտարարել էր, որ տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին։

 

  • Կիսվել: