չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Երևանում բախվել են Audi-ն ու Seat-ը. Audi-ն բախվել է ծառին, Seat-ը՝ էլեկտրասյանը. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Երևանում բախվել են Audi-ն ու Seat-ը. Audi-ն բախվել է ծառին, Seat-ը՝ էլեկտրասյանը. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններւոմ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գործող «CPS» բենզալցակայանի դիմաց բախվել են «Audi» և «Seat» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Բախման հետևանքով «Seat»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, իսկ «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

 

Վթարի փաստով քննչական բաժնում

  • Կիսվել: