շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երևանում «Բադեն-Բադեն»-ի հարևանությամբ աշխատանքներ կատարելիս կռունկավարն ու 1 հոգի hոսանքահարվել ու տեղափոխվել են հիվանդանոց. վնասվել է նաև երկու ավտոմեքենա

Երևանում «Բադեն-Բադեն»-ի հարևանությամբ աշխատանքներ կատարելիս կռունկավարն ու 1 հոգի hոսանքահարվել ու տեղափոխվել են հիվանդանոց. վնասվել է նաև երկու ավտոմեքենա

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Անաստաս Միկոյան փողոցից 2 քաղաքացի էլեկտրահարված վիճակում տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Տեղում պարզվել է, որ Ա. Միկոյան 111/6 հասցեում կռունկի գործողությունների հետևանքով վնասվել են էլեկտրական լարերը, ինչի հետևանքով էլ կռունկավարն ու տեղում աշխատանքներ կատարող 1 հոգի էլեկտրահարվել են ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Վնասվել են նաև կայանված «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: 

  • Կիսվել: