շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Երևանում այսօրվանից սկսում են փոսալցման, ասֆալտապատման աշխատանքները. եղանակն է մեղավոր, որ մինչեւ հիմա չեն արել (Տեսանյութ)

Երևանում այսօրվանից սկսում են փոսալցման, ասֆալտապատման աշխատանքները. եղանակն է մեղավոր, որ մինչեւ հիմա չեն արել (Տեսանյութ)

Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում ըստ առաջնահերթության այսօրվանից մեկնարկելու է ասֆալտապատման միջին նորոգման գործընթացը, որին զուգահեռ իրականացվելու են նաև փոսալցման և ճաքալցման ծրագրերը։

Քաղաքապետարանից հայտնում են, որ եղանակային անբարենպաստ պայմանները աշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորություն չէին տալիս, սակայն այսօրվանից հետևողական քայլերով արվելու է ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքում վարորդները բողոք չունենան ճանապարհների վիճակի պատճառով։

Իրականացվող ծրագրերում կարևորվում է նաև գործի որակը:

  • Կիսվել: