ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երեւանում այսօրվա երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն եղել. Մարության

Երեւանում այսօրվա երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն եղել. Մարության

Երեւանում այսօրվա երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն եղել։ Այս մասին իր ֆեյսբւքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

՛՛Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։

Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել, կապված երկրաշարժի հետ։ Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որեւէ լուրջ վնասվածք չկա։

Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։

Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը՛՛,-նշել է նա։

Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

 

  • Կիսվել: