կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
2026թ. առաջին եռամսյակում ակնկալում ենք տրանսպորտային ցանցում 45 տրոլեյբուսի ներդրում. Երևանի քաղաքապետ

2026թ. առաջին եռամսյակում ակնկալում ենք տրանսպորտային ցանցում 45 տրոլեյբուսի ներդրում. Երևանի քաղաքապետ

«Երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուս, որոնք փոխարինել են մասնավոր հին Hyundai ավտոբուսներին»,- ասել է նա։


Ըստ քաղաքապետի՝ ավելացվել է տրոլեյբուսների քանակը. «Այս տարի ունենք 45 տրոլեյբուսի գնման ծրագիր, որի կանխավճարը շուտով փոխանցելու ենք, և 2026թ. առաջին եռամսյակում ակնկալում ենք 45 տրոլեյբուսի ներդրում ցանցում, որը հնարավորություն կտա տրոլեյբուսային ցանցը ամբողջությամբ թարմացնել, և հին տրոլեյբուսները այլևս չենք տեսնի փողոցներում»,- Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասուլիսում անդրադարձել է մայրաքաղաքում տրանսպորտային բարեփոխումներին: 

Ավինյանը նաև խոսել է միասնական տոմսային համակարգի մասին. «Ներդրել ենք միասնական տոմսային համակարգը, իր բոլոր խնդիրներով ու թերություններով պետք է հասկանանք, որ 35 տարվա մի համակարգից անցում է կատարվել անկանխիկ տարբերակով համակարգի, որը այս պահին թղթային որևէ կրիչ չունի։ Մենք կարողացել ենք այս ծրագիրը ամբողջապես իրականացնել։

  • Կիսվել: