երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Երևանում այսօր խոշոր վթարից տուժածների թվում է գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանը

Երևանում այսօր խոշոր վթարից տուժածների թվում է գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանը

Այսօր Երևանում խոշոր վթար է տեղի ունեցել։ Մամուլի շենքի դիմաց՝ Արշակունյաց պողոտայում իրար են բախվել երեք տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ մարդատար գազել: Տեղում օպերատիվ բժիշկները օգնություն են ցույց տվել քաղաքացու: Վիրավորներ եւ զոհեր չկան: 

Aravot.am-ի  տեղեկություններով բուժօգնություն են ցույց տվել վերջերս ադրբեջանական գերեվարումից փրկված Մարալ Նաջարյանին, որի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում:

  • Կիսվել: