երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Երևանում այրվել է վագոն-տնակ

Երևանում այրվել է վագոն-տնակ

Ապրիլի 20-ին, ժամը 10։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի Գ2 թաղամասի հողատարածքներից մեկում գտնվող վագոն-տնակում (մոտ 36 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։31-ին, մարվել՝ 13։28-ին։ Այրվել է վագոն-տնակը։

  • Կիսվել: