չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Երևանում ապամոնտաժվել է կանաչ տարածքում տեղադրված կրպակը

Երևանում ապամոնտաժվել է կանաչ տարածքում տեղադրված կրպակը

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ կանաչ տարածքում տեղադրված կրպակը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Տարածքում եղել է հակասանիտարական վիճակ: Կանաչ գազոնը կվերականգնվի, այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: