երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանում ապամոնտաժվել է 14 բենզալցակայան. Տիգրան Ավինյան

Երևանում ապամոնտաժվել է 14 բենզալցակայան. Տիգրան Ավինյան

Անցած շաբաթ Երեւանում ապամոնտաժվել է թվով երկու ապօրինի բենզալցակայան, եւ թվով մեկ բենզալցակայանի վերաբերյալ նխապատրաստված նյութերն ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ ապամոնտաժման ընթացքը կազմակերպելու համար: Այս մասին նշվեց այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Նշվեց նաեւ, որ այս պահի դրությամբ ն ապամոնտաժվել է թվով 14 ապօրինի բենզալցակայան Կենտրոնում՝ 5, Աջափնյակում՝ 3,  Արաբկիրում՝ 3, Էրեբունիում՝ 2 եւ Շենգավիթում՝ 1:

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Այդ բենզալցակայանները գործել են նորմատիվային խախտումներով: Այդ նորմատիվները թղթի վրա գրված չափորոշիչներ չեն, այդ մետրերը, որոնք դրված են նորմատիվ օբյեկտների՝ բնակելի տներից հեռավորության մասով, կարեւոր են անվտանգության տեսանկյունից: Այսինքն պամոնտաժելով մենք անվտանգության հարց ենք լուծում: Երեւանում տան կողքը կարող էր աշխատել բենզալցակայան: Այս խստությունը մենք շարունակելու ենք պահպանել, որովհետեւ տասնամյակներով Երեւանում որոշակի որոշակի պրոցեսների վրա աչք փակելով տեղի է ունեցել մի գործընթաց, որի արդյունքում ունեինք, օրինակ, Կենտրոնում բենզալցակայաններ, պարբերաբար ունենում էինք համայնքային հողերի վրա իրականացվող ինքնակամ շինությունների աճ՝ քաղաքաշինական նորմերի բոլոր խախտումներուվ եւ այդպես շարունակ;

Մենք այդ քաղաքականությունը մերժում ենք:

Յուրաքանչյուր աշխատանք, որ արվելու է Երեւանում, լինի շինության կառուցում, գովազդի դեղադրում, լինի որեւէ տնտեսվարողի գործունեություն,  լինի դա կոյուղու կամ գազատարի համար քանդում, պետք է իրականացնել որոշակի չափորոշիչներին համապատասխան»,-ասաց Ավինյանը:

Նա նկատեց, որ եթե այս խստությունը չկիրառվի, կամաց-կամաց նորից կվերադառնանք նախկին գործընթացներին:

  • Կիսվել: