շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Երևանում 55-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա

Երևանում 55-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Ըստ Shamshyan.com-ի` ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 55-ամյա Նորայր Հ.-ն իր վարած Nissan մակնիշի 35 GR 806 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, 19-ամյա Մոնիկա Կ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

  • Կիսվել: