հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում 33-ամյա վորորդը BMW-ով հայտնվել է երկաթե սյուների արանքում. կա վիրավոր

Երևանում 33-ամյա վորորդը BMW-ով հայտնվել է երկաթե սյուների արանքում. կա վիրավոր

Նոյեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Սասուն Նախոյանը, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան խճուղու 3/1 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի երկաթե սյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: