ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանում 32-ամյա վարորդը Audi A6-ով «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը

Երևանում 32-ամյա վարորդը Audi A6-ով «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Կարեն Ա.-ն, իր վարած Audi A6 մակնիշի ավտոմեքենայով Արգիշտի փողոցում՝ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևաքնով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմեն Աբրահամյանն ու Հարություն Մանգասարյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:

  • Կիսվել: