ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում ԱՁ-ի 23-ամյա տնօրենը Nissan-ով վրաերթի է ենթարկել 24-ամյա հեծանվորդի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում ԱՁ-ի 23-ամյա տնօրենը Nissan-ով վրաերթի է ենթարկել 24-ամյա հեծանվորդի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ օգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 18:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Գ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի և Ագաթանգեղոս փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Երևանի բնակիչ, 24-ամյա Ռոբերտ Փ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Նարեկ Գ.-ն ԱՁ տնօրեն է: 

  • Կիսվել: