շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանում 21-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր ընկերը շուրջ 2 ժամ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, սակայն մերժել է իր խնդրանքը

Երևանում 21-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր ընկերը շուրջ 2 ժամ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, սակայն մերժել է իր խնդրանքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 11-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 21-ամյա Լ. Բ.-ն և հայտնել, որ 1 օր առաջ իր ընկերոջ՝ Էդգարի հետ, գնացել են Սեբաստիա փողոցում գործող «Արմենիա Դե Լյուքս» հյուրանոցային համալիր, որտեղ իր կամքով ինքը Էդգարի հետ շուրջ 2 ժամ սեռական հարաբերություն է ունեցել, սակայն այդ ընթացքում խնդրել է որպեսզի Էդգարը դադարեցնի սեռական հարաբերությունը, բայց վերջինս չի կատարել իր խնդրանքը: 

Ոստիկանության Մալաթիայի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Էդգարի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ և հնարավոր է ձևակերպված փաստաթղթերը փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի  քննչական բաժին:

  • Կիսվել: