շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Երևանում 20-ամյա աղջիկը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երևանում 20-ամյա աղջիկը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը  նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող,  20-ամյա Ինգա Ա.-ն է, ում կյանքի համար հիվանդանոցում բժիշկները պայքարում են: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: