հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանում 1989-ից առաջ կառուցված շենքերը նորով փոխարինելու կարիք ունեն. ԱԻՆ պաշտոնյան՝ սեյսմիկ վտանգի մասին

Երևանում 1989-ից առաջ կառուցված շենքերը նորով փոխարինելու կարիք ունեն. ԱԻՆ պաշտոնյան՝ սեյսմիկ վտանգի մասին

Երևանում կառուցվող շենքերը պետք է պարտադիր համապատասխանեն 9 բալ սեյսմիկ ուժգնության պահանջներին: Երկրում այս տարվա ընթացքում գրանցվել է 363 երկրաշարժ, 31-ով ավելի, քան 2018-ին և 144–ով ավելի, քան 2017-ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։

Ըստ պաշտոնյայի՝ 150 սեյսմիկ կայանները շուրջօրյա սեյսմիկ մոնիտորինգ են անում, և ըստ այս պահին գրանցված տվյալների՝  հիմք չկա ենթադրելու, որ մոտ ապագայում ուժեղ երկրաշարժ կարող է սպասվել։

«Ըստ սեյսմակայունության նորմերի, Երևանում կարող են կառուցվել մինչև 16-18 հարկանի շենքեր, սակայն դեռևս չհաստատված նորմերը թույլ են տալիս մինչև 24 հարկանի շենք կառուցել»,- ասաց պաշտոնյան:

Նա նաև նշեց, որ Երևանում 1989 թվականից առաջ կառուցված շենքերը ամրացնելու կամ նորով փոխարինելու կարիք ունեն։ 

  • Կիսվել: