շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երևանում 18-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով բախվել է քարե պարսպին․ կան վիրավորներ

Երևանում 18-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով բախվել է քարե պարսպին․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ա․-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտում և բախվել քարե պարսպին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վանիկ Լալայանը և Սևան Առաքելյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավոր ուղևորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է «Opel» մակնիշի «35 DO 614» համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով վթարից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։

Պարեկային ծառայությունը պարզում է այս տեղեկության իսկությունը։

  • Կիսվել: