երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանում 1200 գծմ մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի

Երևանում 1200 գծմ մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մայրաքաղաքի հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ, տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ: Այս մասին հայտնում է ՀՀ Քաղաքապետարանը։
 
Ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտների անցուդարձը՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը:
 
Ընդհանուր առմամբ քաղաքում այս տարի 1200 գծմ մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի: Աշխատանքներն արդեն ավարտված են Օրբելի-Կիևյան, Հալաբյան-Արզումանյան, Աբովյան –Մոսկովյան և Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցներում

  • Կիսվել: