կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանին նվիրաբերվել է 75 հատ քարե նստարան, 135 աղբաման և 60 մոխրաման

Երևանին նվիրաբերվել է 75 հատ քարե նստարան, 135 աղբաման և 60 մոխրաման

«Ալեքս էնդ հոլդինգ» և «Նոյ ինվեստ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները ցանկություն են հայտնել օժանդակել Երևան համայնքի բնակչության համար բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը և առաջարկել են Երևան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձև զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում, Երևանի Թևոսյան փողոցում գտնվող էլեկտրատրատրանսպորտային հավաքակայանի տարածքում իրենց միջոցների հաշվին և իրենց նյութերով իրականացնել նստարանների, աղբամանների տեղադրման աշխատանքներ և այդ աշխատանքների արդյունքը (գույքի բարելավումները) որպես նվիրաբերություն, սեփականության իրավունքով փոխանցել Երևան համայնքին:

«Ռենշին» և «Բրենդ Քոմփյութրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված որոշակի գործառույթներ Երևան քաղաքապետարանի աշխատակազմի կողմից առավել որակով և լայն հնարավորություններ ունեցող համակարգչային տեխնիկայով իրականացնելու համար, ցանկություն են հայտնել Երևան համայնքին նվիրել համակարգչային տեխնիկա և այլ գույք:

  • Կիսվել: