չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևանի Ռուսական տանը քննարկվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների վիճակը

Երևանի Ռուսական տանը քննարկվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների վիճակը

Երևանի Ռուսական տանը տեղի է ունեցել Մեծ Հաղթանակի օրվա միջոցառումների նախապատրաստման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսական տան տարածած մամուլի հաղորդագրությունից։

Նշվում է, որ հանդիպմանը ներկա էին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և աշխատակիցներ, ՀՀ վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, Հայաստանում ՌԴ դեսպանատան, Վ․ Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի ներկայացուցիչները, Հայ-ռուսական բարեկամության զարգացման կենտրոնի ներկայացուցիչները եւ այլք։

Աշխատանքային խումբը քննարկել է Երևանում Հաղթանակի օրվա տոնակատարության կազմակերպչական հարցերը և քննարկել Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների վիճակը, դրանց պահպանման խնդիրները։

 

  • Կիսվել: