չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևանի քաղաքապետը պարապության է մատնված. Դավիթ Խաժակյան

Երևանի քաղաքապետը պարապության է մատնված. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնում է, որ Հունիսի 12-ից այս կողմ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չեն հրապարակվել քաղաքապետի նոր որոշումներ և կարգադրություններ։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ըստ այդմ, կա՛մ Երևանի քաղաքապետը պարապության է մատնված, կա՛մ համապատասխան ստորաբաժանումը խախտում է Երևանի ՏԻՄ օրենքի 49-րդ հոդվածի երկրորդ մասը ըստ որի այդ ակտերը մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:

Գուցե պատճառը այն է, որ պարգևավճարների տեսքով հետաքրքիր կարգադրությո՞ւն կա այդ շարքում։ Թե՞ պարզապես սա վերաբերմունք է օրենքի պահանջի և սեփական պարտականությունների նկատմամբ»։

  • Կիսվել: