հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Երևանի քաղաքապետին կից աշակերտական խորհրդի առաջին նիստն էր. Ավինյան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետին կից աշակերտական խորհրդի առաջին նիստն էր. Ավինյան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետին կից աշակերտական խորհրդի առաջին նիստն էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Աշակերտական ներկայացուցչականություն ապահովող այս մարմնի գոյությունը նախադեպային է, քանի որ առաջին անգամ երևանյան դպրոցների աշակերտներն անմիջականորեն մասնակցելու են համայնքի զարգացմանը միտված որոշումների ընդունման գործընթացին:

Երեխաների հետ համատեղ մշակելու ենք նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք կարձագանքեն իրենց տարեկիցների կարիքներին՝ Երևանը դարձնելով երեխաների և երիտասարդների համար առավել հարմարավետ, հետաքրքիր և ժամանակակից քաղաք՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ։

  • Կիսվել: