ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Երևանի քաղաքապետարանը կգնահատի «Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակում բռնագրավման ենթակա անշարժ գույքի արժեքը

Երևանի քաղաքապետարանը կգնահատի «Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակում բռնագրավման ենթակա անշարժ գույքի արժեքը

Ընթացիկ ֆինանսավորումը կավելանա 12 միլիոն դրամով և կհատկացվի «Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակում բռնագրավման ենթակա անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատմանը և հաշվետվությունների պատրաստմանը: Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու հոկտեմբերի 23-ի նիստում:

Բացի դրանից, 1 միլիարդ 297 միլիոն դրամ է հատկացվել 45 միավոր տրոլեյբուս գնելու համար 30% կանխավճարի, ինչպես նաև 839 միլիոն դրամ՝ բազմաբնակարան շենքերում թվով 104 վերելակների փոխարինման համար:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանել է, որ միջոցները կհատկացնի կառավարությունը:

Ըստ որոշման՝ մետրոյի ենթակառուցվածքների կառուցման համար Երևանի բյուջեն կկրճատվի 5 միլիարդ 266 միլիոն դրամով:

Նա խոստացել է, որ քաղաքացիները հաջորդ տարի մետրոյի նոր կայարանի առումով «կոնկրետ արդյունքներ» կտեսնեն:

Ըստ news.am-ի:

  • Կիսվել: