հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանը համայնքային ոստիկանություն ստեղծելու ծրագիր ունի. Ավինյան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ոստիկանություն ստեղծելու ծրագիր ունի. Ավինյան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ոստիկանություն ստեղծելու ծրագիր ունի։ Քաղաքապետարանն ունի շատ տարանջատված վարչություններ, որոնք պետք է միավորվեն։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երևանն ունի տարբեր վարչություններ՝ հասարակական կարգի պահպանման վարչություն, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն, գովազդի և առևտրի վարչություն և այլն, որոնք պետք է միավորվեն: Դրանք ունեն այսպես ասած՝ ոստիկանական գործառույթներ, և այս ամենը կոնսոլիդացնելու խնդիր կա մեկ ծառայության ներքո։ Ուղղակի մենք ունենք շատ տարանջատված վարչություններ, ամեն մեկն իրականացնում է քաղաքականություն, բայց շատ դեպքերում դրանք խաչվում են իրար հետ և համակարգված չեն՛՛:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ նման ծառայության ստեղծումը ՛՛թանկ հաճույք է՛՛, Ավինյանն արձագանքել է. ՛՛Եթե մենք ունենք այդ ծառայությունները, ինչ-որ կերպ պահում ենք, չէ՞, այդ ծառայությունները, դրանք անհրաժեշտություն են՛՛:

  • Կիսվել: