կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Երևանի քաղաքապետարանը 97 մլն դրամ է հատկացրել նիստերի դահլիճի վերանորոգման համար. Կոստանյան

Երևանի քաղաքապետարանը 97 մլն դրամ է հատկացրել նիստերի դահլիճի վերանորոգման համար. Կոստանյան

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կողմից վերջին օրերին տարածվող պնդումները, թե իբր քաղաքապետարանը 150 միլիոն դրամ է վատնել նիստերի դահլիճի վերանորոգման համար, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Նիստերի դահլիճի վերանորոգման համար նախատեսված գումարը հստակ սահմանված է պայմանագրային փաստաթղթերով և կազմում է 97,858,600 դրամ։ Հետևաբար, «150 միլիոն դրամի վատնում» ձևակերպումները ոչ միայն կեղծ են, այլև դիտավորությամբ մոլորեցնող»,-նշել է նա:

 

  • Կիսվել: