շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Երեւանի քաղաքապետարանի աշխատանքն ընթանում է բնականոն ռեժիմով

Երեւանի քաղաքապետարանի աշխատանքն ընթանում է բնականոն ռեժիմով

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Երեւանի քաղաքապետարանի աշխատանքն ընթանում է բնականոն ռեժիմով:

Որեւէ մեկը չի կարող քաղաքային կառույցների աշխատակիցներին ստիպել կատարել օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններից դուրս գտնվող գործողություններ:
 
Լրատվամիջոցների հարգարժան գործընկերներին խնդրում եմ ցուցաբերել պատասխանատվություն, չտրվել տեղեկատվական սադրանքներին եւ տարածել միայն ճշտված տեղեկատվություն»:

  • Կիսվել: