ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանն այսօրվանից դադարեցնում է աշխատանքը զբաղեցրած պաշտոնում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մեծ պատիվ էր վերջին 11 ամիսների ընթացքում ստանձնել Երևան քաղաքի առողջապահական կազմակերպությունների ղեկավարման բարձր պատասխանատվությունը:

Կարծում եմ, որ թիմային աշխատանքը երաշխավորել է ոլորտի զարգացումը, որը կլինի շարունակական և շատ մոտ ապագայում համայնքային բժշկական կազմակերպությունները կմատուցեն լավագույն ծառայությունները մեր ազգաբնակչության համար:

Շնորհակալություն եմ հայտնում իմ ընկեր, Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանին աշխատանքների համակարգման մեծ գործում, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին ոլորտի դերը կարևորելու և աջակցելու համար։

Աշխատանքային գործունեությունս կշարունակեմ Երևանի քաղաքապետարանում», - գրել է նա։

  • Կիսվել: