ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Երեւանի պոլիկլինիկաներում 380 քաղաքացու ռենտգեն հետազոտություն է արվել, 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ. խոսնակ

Երեւանի պոլիկլինիկաներում 380 քաղաքացու ռենտգեն հետազոտություն է արվել, 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ. խոսնակ

2020 թվականի հունիսի 10-ին, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Այս մասին ֆեյսբուքում գրել է Երեւանի քաղաքաքպետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 417 պացիենտներին կատարվել է նմուշառում:

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ են տեղխափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի:

Երեւանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում են Covid-19 վարակով հաստատված թվով 1187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթեւ ընթացքով:

Միաժամանակ՝ կրկին անգամ խնդրում եւ հորդորում ենք գրիպանման երեւույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենգեն հետազոտություն, ինչպես նաեւ ուղեգրում՝ նմուշառման:

Եղեք առողջ եւ պահպանեք անվտանգության կանոնները»,- մասնավորապես ասվում է նրա գրառման մեջ։

 

  • Կիսվել: