շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի փողոցներում երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին նախարարությունը որևէ տեղեկություն չունի. ԿԳՄՍ

Երևանի փողոցներում երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին նախարարությունը որևէ տեղեկություն չունի. ԿԳՄՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ի պատասխան ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հրապարակային հարցմանը՝ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է. 

«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հրապարակային հարցման` տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն որևէ տեղեկություն չունի այն լուրի վերաբերյալ, թե Երևանի փողոցներում երեխաներին բաժանվել են գրքեր։ Բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն կամ փաստ ունեն այս խնդրի վերաբերյալ, հորդորում ենք դրանք տրամադրել իրավապահներին»։

ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Երևանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն:

  • Կիսվել: