կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Երևանի Պետրոս Ադամյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ օգնել են փրկարարները

Երևանի Պետրոս Ադամյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ օգնել են փրկարարները

Հունվարի 24-ին, ժամը 15։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պետրոս Ադամյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները ծառը հեռացրել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրայից։

  • Կիսվել: