կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևանի պետական համալսարանի շենքը կմնա ԵՊՀ շենք, հյուրանոց դառնալու մասին քննարկումը որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունք է. Նախարար

Երևանի պետական համալսարանի շենքը կմնա ԵՊՀ շենք, հյուրանոց դառնալու մասին քննարկումը որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունք է. Նախարար

Ցանկացած ծախս, ինչ միտված է կրթության որակի բարձրացմանը՝ արդարացված է. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Այո՛, ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ, այո՛, քննարկվում են տարբերակներ եղած բուհերը ոչ թե միավորելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով։ Դրանք չեն լինելու մեխանիկական միավորումներ, լինելու է հստակ բովանդակային մոտեցում։ Ես դրական եմ նայում գաղափարին», - ասաց նախարարը։

Նա  նշեց, թե գաղափարի հիմքն է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր, ենթակառուցվածքներ, ինչը հնարավոր է իրագործել Աշտարակ քաղաքի այն տարածքում, որի մասին հայտարարվել է։

«Վստահ եղեք, Երևանի պետական համալսարանի շենքը կմնա ԵՊՀ շենք», - ասաց  Վահրամ Դումանյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե քննարկումներ կան, որ ԵՊՀ շենքը կարող է վերածվել հյուրանոցի։

«Կմնա ԵՊՀ շենք. դասապրոցես կլինի, թե ինչ-որ ադմինիստրատիվ կորպուս կլինի... այլ քննարկում չի եղել, դա որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունք է եղել։ Նման բան ընդհանրապես լուրջ մարդկանցից չեմ լսել երբևէ», - ասաց նախարարը։

  • Կիսվել: