երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Երևանի պարեկները «Մակարով» են հայտնաբերել (տեսանյութ)

Երևանի պարեկները «Մակարով» են հայտնաբերել (տեսանյութ)

Հունիսի 11-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Հրազդանի կիրճում ծառայություն իրականացնելիս, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին 3 տղամարդու։

Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի 62-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: