կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկով օրինազանց վարորդին

Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկով օրինազանց վարորդին

«Տելեգրամի» լրատվական ալիքներից մեկում մի լուսանկար էր տեղ գտել, որում երևում էր թե ինչպես է «Տոյոտայի» վարորդը կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում մեքենան վարում է հանդիպակաց։

Երևանի պարեկները հայտնաբերել են մեքենան և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։

Պարզվել է, որ մեքենան գտնվում է հետախուզման մեջ։

Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերբերյալ արձանագրություն։

  • Կիսվել: