շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երևանի որոշ վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի որոշ վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 1-7-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️Կենտրոնում՝ հոկտեմբերի 1-ին, 3-5-ը և 7-ին,
◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 1-ին, 3-ին և 6-ին,
◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 3-7-ը,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 3-5-ը և 7-ին,
◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 1-4-ը,
◾️ Շենգավիթում` հոկտեմբերի 4-5-ը,
◾️ Կենտրոնում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Կիսվել: